Pahanjvum e Milionater (2010)

Loading...
2,482 Views
Published

«Պահանջվում է միլիոնատեր» ռոմանտիկ կատակերգություն

Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան

Սցենարի հեղինակներ` Ա. Աբրահամյան, Դ. Բաբախանյան, Ռ. Ջաղինյան,

Սաունդթրեքի հեղինակներ` Միշո, DJ Սերժո

Դերերում` Հովհաննես Ազոյան, Միշո, Անի Երանյան, Անի Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան, Սիրանուշ Լազյան, ինչպես նաև` Սերժ Ավեդիքյան, Սոֆի Դևոյան, Արմեն Մարության և այլոք

Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

Անչափ զվարճալի, միաժամանակ մի քիչ տխուր, մի քիչ անհավանական, բայցև իրական մի պատմություն...Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երևանում: Գլխավոր հերոսը՝ Տիգրանը, ապրում է Երևանում, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Կյանքում նրան ամենից շատ տանջում են սիրային հարցերում ունեցած մշտական անհաջողությունները: Կաշկանդվող և ամաչկոտ լինելու պատճառով նա միշտ ձախողում է ծանոթությունները աղջիկների հետ: Նրա ընկեր Էմիլը անում է ամեն ինչ, որպեսզի ընկերոջն օգնի լուծել անձնական հարցերը: Նա նույնիսկ համոզում է Տիգրանին գնալ ծայրահեղ միջոցի` դիմել սև մոգության օգնությանը: Ընկերները չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց ...Այդ ընթացքում Երևան է ժամանում Մոսկվայում բնակվող հայազգի միլիարդատիրոջ որդին՝ նույնպես Տիգրան անունով: Հարուստ ժառանգորդի նպատակն այստեղ մաքուր, անկեղծ սեր գտնելն է: Նա ծրագրել է Երևանում բոլորից թաքցնել իր իրական անձը` ամենուր ներկայանալով որպես հասարակ մի տղա: Չէ որ միայն այդ կերպ` միլիարդատիրոջ շքեղ կերպարից դուրս, նա կարող է գտնել այն աղջկան, որն անկեղծորեն կսիրի իրեն: Սակայն Երևանում ապրում են նրա այցելության նպատակներին տեղյակ երեք ընկերուհիներ, որոնք որոշում են ձեռքներից բաց չթողնել հարուստ ժառանգորդի հետ ամուսնանալու շահավետ հնարավորությունը...Հանգամանքների անհավանական զարգացման արդյունքում երկու Տիգրանները «փոխվում են տեղերով»: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց և անհավանական արկածներից հետո բոլոր հերոսները կգան այն միակ և պարզ համոզմունքին, որ իսկական կախարդանքը մաքուր և անկեղծ զգացմունքն է, որը մարդուն ստիպում է հրաշքներ գործել:

Category
Армянские фильмы
Tags
Pahanjvum, Milionater
Sign in or sign up to post comments.
Be the first to comment