Lilit Hovhannisyan & Nanul - Im Tiknikn Es

Loading...

Thanks! Share it with your friends!

You disliked this video. Thanks for the feedback!

Added by Gisher
3,416 Views

Music & Lyrics: Vahram Petrosyan
Director & Cameraman: Artyom Abovyan

Lyrics:
*Lilit*
Նանո՛ւլ։
*Nanul*
Լիլի՛թ, սկսի՛ր։

***
*Lilit*
Կկախեմ բոլոր ուլունքներս,
Կհագնեմ բարձրակրունկներս,
Որ գնամ այսօր իմ համերգին։
Հիմա դո՛ւ։
*Nanul*
Թող ես էլ կախեմ ուլունքներս,
Ու հագնեմ բարձրակրունկներս,
Որ քեզ հետ այսօր գամ համերգի։
Հիմա դո՛ւ։
*Lilit*
Չէ՛, ես դա թույլ տալ չեմ կարող,
Շատ ես դու դեռ փոքրիկ։
*Nanul*
Այդ առումով դու եղի՛ր անհոգ,
Իմ բարի, իմ սրտիկ։

(Կրկներգ)
*Lilit*
Ա՛խ, դե լավ էլի, լավ էլի,
Ինձ լսիր, որ էլ ավելի
Շատ սիրեմ քեզ, դու իմ տիկնիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։
*Nanul*
Ա՛խ, դե լավ էլի, լավ էլի,
Մի խոսիր, որ էլ ավելի
Շատ սիրեմ քեզ, դու իմ սրտիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։

***
*Nanul*
Ինձ պոչիկով նոր շոր կարելու ես,
Ու ինձ դիմահարդարելու ես,
Չէ որ երգչուհի եմ ես դարձել։
*Lilit*
Չէ՛-չէ, նոր շոր չեմ կարելու ես,
Ու էլ քեզ չեմ հարդարելու ես,
Դեռ այդքան դու շատ չես մեծացել։
*Nanul*
Լիքը-լիքը շատ-շատ փուչիկներ
Ախր նվիրել եմ քեզ։
*Lilit*
Լիքը-լիքը շատ-շատ պաչիկներ
Քեզ կտամ, որ ինձ ներես։

(Կրկներգ)
*Nanul*
Ա՛խ, դե լավ էլի, լավ էլի,
Ինձ լսիր, որ էլ ավելի
Շատ սիրեմ քեզ, դու իմ տիկնիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։
*Lilit*
Ո՛ւֆ, դե լավ էլի, լավ էլի,
Մի խոսիր, որ էլ ավելի
Շատ սիրեմ քեզ, դու իմ սրտիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։

***
*Nanul*
Դե միացի՛ր դու ինձ հիմա ևեթ,
Քայլ արա ձախ ու աջ, առաջ և հետ։
*Lilit*
Դե միացի՛ր դու ինձ հիմա ևեթ,
Քայլ արա ձախ ու աջ, առաջ և հետ։

Ձախ ու ա՛ջ, առաջ և հե՛տ։ (4 անգամ)
Դե միացեք դուք մեզ հիմա ևեթ։

(Կրկներգ - 2 անգամ)

Ա՛խ, դե լավ էլի, լավ էլի,
Ինձ լսիր, որ էլ ավելի
Շատ սիրեմ քեզ, դու իմ տիկնիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։

Ո՛ւֆ, դե լավ էլի, լավ էլի,
Մի խոսիր, որ էլ ավելի
Շատ սիրեմ քեզ, դու իմ սրտիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։

Քեզ սիրում եմ, դու իմ տիկնիկն ես,
Ու իմ գեղեցկուհին։

Category
Армянские клипы

Post your comment

Sign in or sign up to post comments.

Comments

Be the first to comment