Duetro Kids - Guyner

Loading...
2,156 Views
Published

Performers: Venera Aleksanyan , Yana Hovhannisyan , Ani Malyan , Valeria Navasardyan , Elen Aleksanyan
Music by: Artur Grigoryan
Lyrics by: Hamlet Araqelyan
Director: Edgar Aleksanyan

LYRICS

Մանուշակագույն է մանուշակը, որ ծաղկում է նոր գարնան սկզբին
Նա կուրախանա, երբ դու տանես անուշ գույնով ծաղիկը մայրիկին
Պարտեզի վարդերն էլ վարդագույն են
Թե կուզես բաց նարնջագույն են
Դե ընտրիր մեկը, գույնը որոշիր
Մանուշակագույն, նարնջագույն է, վարդագույն է գույնը ծաղիկի
Շագանակագույն է հասակով այն ծառը, տերևներ ունի բազում
Շատ արագ թափվում են տերևները, երբ աշունը դուռն է իր բացում
Գույներով փոխվում են, երբ ընկնում են
Ու դեղնում, նույնիսկ կարմրում են
Դե նայիր անգամ դառնում են ոսկեգույն
Շագանակագույն է բունը եղևնու, որ թարմ կանաչ է ողջ կյանքում
Դեղին
Թիթեռնիկները թռվռում են դաշտերում
Կարմիր
Զատիկը աշխարհի երանգն է փոփոխում
Գույնն է
Օգնում, երբ ամեն ինչը նույնն է
Երկիրը մեծ ներկապնակ է
Որ կառուցել է արարիչը նկարիչ
Քոնն է
Կապույտը, որ միշտ վերևում է
Կանաչն էլ անընդհատ ներկում է
Ուղիդ, որ կատարես սրտիդ բոլոր կամքերը
Ծիածանագույն է գետը, որ հոսում է բարձր սարերի կողքով
Նրա մեջ արտացոլվում են այն բոլոր գույները, որ գիտենք այսօր
Խոտերի երանգը բաց կանաչն է
Երկնագույն մեծ երկինքը բաց է
Շողացող վառ դեղին արևը տես
Ծիածանի մասն են աշխարհին հայտնի բոլոր գույները կարևոր
Ծիածանի մասն են աշխարհին հայտնի բոլոր գույները կարևոր
Գույնն արտասովոր
Վառ ու լուսավոր

Category
Армянские клипы
Sign in or sign up to post comments.
Be the first to comment